ԿԻՆ: Հիվանդություններ
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
Երևի թե բոլոր կանայք, ովքեր միմյանց հետ զրուցում են ինտիմ թեմաններով, հաճախ են իրար հարց տալիս՝ իսկ դու հեշտոցի արտադրություն ունենո՞ւմ ես և նույնքան հաճախ էլ միմյանցից լսում են դրական պատասխան՝այո´, ու միասին էլ սկսում են քննարկել, թե դա ինչի՞ հետ կարող է կապված լինել և ի՞նչ անել՝ այդ տհաճ երևույթից ազատվելու համար: Հաճախակի դառնալու դեպքում երևույթն իսկապես սկսում է հուզել և տհաճություն պատճառել կանանց: Խնդրին անդրադարձավ և երևույթի մասին Ladynews.am-ին պատմեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նորայր Ղուկասյանը:
«Կա հեշտոցի արտադրության մի քանի տեսակ՝ կաթնաշոռի տեսքով, թափանցիկ, դեղին լորձային, հոտով կամ առանց հոտի, այս բոլորին բնորոշ է հարուցիչի առկայությունը՝ հիմնական նպաստող գործոնը իմունիտետի անկումն է»,- խոսելով թեմայից՝ պարզաբանեց գինեկոլոգը: Նրա խոսքով՝ երևույթն հիմնականում հանդիպում է 17-35 տարեկան կանանց և օրիորդների շրջանում: «Գոյություն ունեն պայմանական ախտածին մանրէներ, որոնք իմունոդեֆիցիտ վիճակի հետ կապված ակտիվանում են, հիմնական դերը տրվում է սնկերին և գարդներելային: Երևույթը հիմնականում կապված է տեղային իմունիտետի անկման հետ, բավական է կինը կամ աղջիկը ինչ-որ գրիպով կամ նմանատիպ հիվանդությամբ հիվանդանա, և այնտեղ մի ախտածին մանրէ ակտիվանա»,- շարունակելով թեման՝ պարզաբանեց Նորայր Ղուկասյանը:
Ըստ նրա՝ երևույթը կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ աղջիկը, հիվանդանալով ինչ-որ հիվանդությամբ, օգտագործում է անտիբիոտիկներ, որն էլ կարող է պատճառ դառնալ հեշտոցում սնկերի առաջացման, սա էլ իր հերթին կրկին կբերի հեշտոցային արտադրության: «Պատճառ կարող են հանդիսանալ նաև տարատեսակ համակարգային հիվանդություններ, որոնց դեպքում նույնպես տեղի է ունենում իմունիտետի անկում՝ ևս բերելով հեշտոցային արտադրության»,- հավելեց մասնագետը:
Նորայր Ղուկասյանն անդրադարձավ նաև այն հիմնական խնդիրներին, որոնք կարող են ի հայտ գալ հեշտոցային արտադրության հետևանքով. «Անընդհատ կրկնվող արտադրությունը կարող է բերել փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների, կպումային հիվանդության, ինչու չէ նաև՝ անպտղության»: Խնդիրներից և տհաճ երևույթից խուսափելու համար՝ գինեկոլոգը կանանց և աղջիկներին խորհուրդ է տալիս լինել հետևողական՝ զգալով, որ երևույթը դառնում է կրկնվող գործընթաց 'անպայման դիմել բժշկի և ստանալ լիարժեք բուժում:
Մեդ-Պրակտիկ
16.01.2016
Հարգելի Ani, բարև Ձեզ: Քանի որ չգիտենք պատճառը որևէ դեղորայք ընդունել չարժե, հատկապես, եթե կերակրում եք կրծքով: Ձեր նկարագրած գանգատները նման են ուրեոպլազմոզին, սակայն համոզվելու համար հարկավոր է քսուքի անալիզ հանձնել:
anush ghazaryan
16.01.2016
Մեդ-Պրակտիկ
16.01.2016
Հարգելի Ruzanna, բարև Ձեզ: Խնդրում եմ գրեք, շագանակագույն արտադրությունը դաշտանային ցիկլի որ հատվածում է նկատվում, և բացի արդտադրությունից ունեք այլ գանգատներ, թե ոչ: Սնկային կոլպիտի ժամանակ կարող է նկատվել բաց շագանակագույն կամ սպիտակ կաթնաշոռանման արտադրություն: Խորհուրդ կտայի հանձնել քսուքի անալիզ:
Մեդ-Պրակտիկ
16.01.2016
Հարգելի Anush Ghazaryan, բարև Ձեզ: Ինչ գանգատներ եք ունեցել բացի արտադրությունից, և ինչ հետազոտություն է կատարվել բացի քսուքի անալիզից: Հնարավոր է, կա մեկ այլ խնդիր, բացի սնկերից: Խնդրում եմ ավելի մանրամասն գրեք, կփորձենք օգնել Ձեզ:
Մեդ-Պրակտիկ
16.01.2016
Հարգելի Armine, բարև Ձեզ: Այո, ցանկալի է, որ ամուսինը ևս ստանա նույն բուժումը: Դաշտանի ժամանակ կարելի է խմել մետրոնիդազոլի հաբեր, դա հակացուցում չէ: Սակայն մոմիկներ օգտագործել իմաստ չունի, դրանք արդյունավետ չեն լինի:
Մեդ-Պրակտիկ
16.01.2016
Հարգելի Diana, բարև Ձեզ: Իհարկե կարող եք: Բուժման կուրսն ավարտելուց հետո հանձնեք կրկնակի անալիզ, եթե ամեն ինչ նորմալ լինի կարող եք պլանավորել հղիությունը: Խնդրում եմ նշեք, բացի "Լիվարոլ"-ից, ինչ դեղորայք եք ստանում: Եթե ստանում եք նաև մետևոնիդազոլ, գլխապտույտ, թուլություն կարող է նկատվել: Մետրոնիդազոլը հարկավոր է խմել պարտադիր ուտելուց հետո:
Մեդ-Պրակտիկ
16.01.2016
Հարգելի 11111, բարև Ձեզ: Ինչ բնույթի արտադրություն է, ունի հոտ, թե ոչ:
Մեդ-Պրակտիկ
16.01.2016
Հարգելի Soxak, բարև Ձեզ: Չափավոր քանակի թափանցիկ արտադրությունը նորմալ է, անհանգստանալու կարիք չկա:
Ani
16.01.2016
Մեդ-Պրակտիկ
13.01.2016
Հարգելի Anush, բարև Ձեզ: Երիցուկի թուրմը հակասեպտիկ է, կարելի է լվացում անել ամեն օր:
Ruzanna
13.01.2016
anush ghazaryan
13.01.2016
anush ghazaryan
13.01.2016
anush ghazaryan
13.01.2016
Armine
13.01.2016
Dianna
12.01.2016
Մեդ-Պրակտիկ
12.01.2016
Հարգելի Armine, բարև Ձեզ: Եթե գանգատները նորից կրկնվել են, նշանակում է Դուք լիարժեք բուժում չեք ստացել կամ բուժումը կիսատ եք թողել: Հարկավոր է ևս մեկ անգամ հանձնել քսուք և լիարժեք բուժում ստանալ:
Մեդ-Պրակտիկ
12.01.2016
Հարգելի Nyne, բարև Ձեզ: Եթե սեռական ուղիներից արտադրություն կա, պարտադիր չէ, որ պտղաջրերը պղտոր լինեն: Պտղաջրերի պղտորումը ներարգանդային ինֆեկցիայի նշան կարող է լինել: Եթե արգանդ ընկերքային արյան շրջանառության խանգարում չկա, պտղի զարգացումն ընթանում է նորմալ անհանգստանակու կարիք չկա:
Մեդ-Պրակտիկ
12.01.2016
Հարգելի Diana, բարև Ձեզ: Համապատասխան բուժում չստանալու դեպքում տրիխոմոնիազը և խլամիդիոզը կարող են անպտղության պատճառ դառնալ: Բուժման կուրսից հետո որոշ ժամանակ անց հարկավոր է հանձնել կրկնակի անալիզ: Սեռական կյանքով կարելի է ապրել միայն լիարժեք բուժում ստանալուց հետո: Տրիխոմոնիազի դեպքում բուժումը տևում է մոտավորապես 1.5-2 ամիս, այդ ընթացքում սեռական կյանքով ապրել չի կարելի: Դաշտանի ժամանակ երիցուկի թուրմով լվացումներ կարելի է անել, ինչ վերաբերում է մոմիկներին` դաշտանի ընթացքում չի կարելի օգտագործել:
1111111
12.01.2016
Մեդ-Պրակտիկ
11.01.2016
Հարգելի Anushik, բարև Ձեզ: Դուք նշում եք, որ արտադրությունն ի հայտ է եկել հարաբերությունից 2 ամիս անց, բացի այդ նախկինում ևս ունեցել եք արտադրություն, այսինքն դա սեռական հարաբերության հետ կապված չէ: Իսկ պատճառը պարզելու համար հարկավոր է հանձնել քսուք: Ձեր նկարագրածն ավելի բնորոշ է սնկերիին:
Մեդ-Պրակտիկ
11.01.2016
Հարգելի Ani, բարև Ձեզ: Խորհուրդ չէի տա դիմել նման քայլի: Կուսաթաղանթի վերականգնման վիրահատություններ կատարվում են, այլ մանրամասների համար հարկավոր է դիմել համապատասխան բժշկական հաստատություն:
Soxak
10.01.2016
Dianna
09.01.2016
Anush
09.01.2016
Dianna
08.01.2016
Nyne
08.01.2016
Armine
08.01.2016
Ani
07.01.2016
Anushik
07.01.2016
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն